
Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր ասել է մի բան, բայց արել է լրիվ հակառակը:Կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ հետ վերադարձնելու փաշինյանական իդեաֆիքս, խնամի-ծանոթ բարեկամ սկզբունքի վերացում, մարտի 1-ի գործի բացահայտում և այլն: 2018թ.-ի օգոստոսի 18-ի համապետական հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեծ ձեռքբերում համարեց կոռուպցիայի դեմ պայքարը.«Մենք հերթով բացահայտում ենք ՀՀ բոլոր թալանչիներին, կոռուպցիայի դեմ պայքարում մեր կարևորագույն խնդիրը՝ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզնից գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը՝ժողովրդին և պետությանը:Ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու մինչև վերջ»,- ասում էր Փաշինյանը: Ժողովրդը հեղափոխական էյֆորյաի տակ հավատաց վարչապետի խոսքին, բայց որպես այդպիսին մարդիկ արդյունք չտեսան՝Հայաստանում հարուցվում էին քրեական գործեր, բայց այդպես էլ գործը դատարան չէր հասնում: 2018թ.-ի հենց նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է. «Եվ, էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»: Հեղափոխական իշխանության օրոք առաջադրվեց մեղադրանք Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին «ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Սույն գործով անցնում են նաև 2008թ. պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, այդ շրջանում պաշտպանության փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և այլք: Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ գրավով ազատ է արձակվել: Նախկին նախագահը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը՝ այդ ամենը որակելով որպես քաղաքական հետապնդում։ Ապրիլի 6-ին դատարանի որոշմամբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՔՕ-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց:Ըստ էության մարտի 1-ի գործը կարճվեց: 2018թ.-ին քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալի մասին, որ Հայաստանում վարչապետի քիպ, վարչապետենց քուչի լավ տղա.նման ինստիտուտներ չի լինելու՝ընդգծելով, որ մոռանան, այդ ինստիտուտների մասին: Իշխանության գալուց անմիջապես հետո նկատելի է Փաշինյանի մերձավորների առաջխաղացումը տարբեր պորտֆելներում.չնայած այն խոստմանը, որ կադրային ջարդ չի լինելու: Վարչապետի քիպ տրամաբանության մեջ ներկաայցնում ենք, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի շնորհիվ զբաղեցնում պետական պաշտոններ: ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյան-Նիկոլ Փաշինյանի համադասարանցին է ու ընկերը: Վահե Ղազարյանի ոստիականական կարիերան սրընթաց վերելք է ապրում 2018թ.-ի հեղափոխությունից հետո: Մինչև ոստիկանապետ նշանակվելը՝զբաղեցրել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի և հանրապետության փոխոստիկանապետի պաշտոնները: Տավուշի մարզպետ Հայկ Զալումյան-Նիկոլ Փաշինյանի ընկերն է և նրա քավորը: Փաշինյանը Հայկ Ղալումյանին՝2019 թվականի սեպտեմբերից նշանակեց Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար, իսկ 2021թ.-ի ապրիլի 8-ին Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Վահե Ղալումյան-«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայրն է: Սիփան Փաշինյան-«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի եղբորորդին է: Հրաչյա Հակոբյան-«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի կնոջ եղբայրն է: Այս շարքը դեռ շատ կարելի է թվարկել… Չնայած բաջանաղապետությանը՝ Նիկոլ Փաշինյանը 2019թ.-ի ապրիլի 19-ին սոցցանցի իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց.«2018թ․ ապրիլի 8-ին հայտարարել եմ, որ կառավարման միջին օղակներում կան մարդիկ, որոնք լուրջ պոտենցիալ ունեն, և մենք չենք գալիս կադրային ջարդ անելու. կա քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100 տոկոսով կատարվել է»: Վարչապետի մյուս առանցքային չկատարած խոստումներից մեկն էլ Արցախի հակամարտությանն էր վերաբերվում: 2019թ.-ի նոյեմբերին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մասնավորապես հայտարարել է. «Ինչպե՞ս կարող է Ղարաբաղի հարցը լուծվել առանց Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման արտահայտման», իսկ թե ինչպես՝ տեսանք դա 2020թ.-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում էլ Նիկոլ Փաշինյանը շարուանկեց նույն ոճով.ասաց՝ կապիտուլյացիա չի ստորագրվի, բայց ստորագրեց: Ասաց՝ մի գիշերվա մեջ չի լուծվելու Արցախի հարցը, հրապարակային կորոշվի, բայց կայացրեց միանձնյա որոշում: Հեղափոխական իշխանությունը ոչ միայն չի կատարել իր խոստումները, կամ կյանքի կոչել ապագայի տեսլականը, այլ նաև՝ձախողել է բոլոր ոլորտներում, երկրում ստեղծելով ՝օր-օրի խորացող ներքաղաքական ճգնաժամ: