-Shadow-Here--Shadow-Here- Հատուկ գործողություն ամբողջ Թուրքիայում. կա մոտ 40 ձերբակալված – ԱՄԲԻՈՆ NEWS

Հատուկ գործողություն ամբողջ Թուրքիայում. կա մոտ 40 ձերբակալված

Թուրքիայում ավելի քան 40 մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։

«Երկրի 12 նահանգներում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալվել է 41 մարդ»,- գրել է նախարարը:

Ամենաշատ ձերբակալությունները կատարվել են Ստամբուլում՝ 10։ Գործողությունների վայրերում հրազեն են առգրավվել։

Ապրիլի 29-ին Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել էր Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ութ մարդու ձերբակալության մասին։ Նրանցից մեկը բերման է ենթարկվել այն վայրում, որտեղ մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք էր արտադրվում։

 

Share This