«Հավերժական երիտասարդությամբ» տարված միլիարդատերը գանգատվում է, որ չի կարողանում գտնել իր միակին

«Հավերժ երիտասարդությամբ» տարված միլիարդատերը գանգատվում է, որ չի կարողանում գտնել իր միակին։ 45-ամյա Բրայան Ջոնսոնը տարեկան 2 միլիոն դոլար է ծախսում՝ փորձելով դանդաղեցնել իր կենսաբանական ժամացույցը: Երիտասարդացման համար նա օգտագործել է անգամ սեփական որդու պլազման։

Նրա հավատարմությունը խիստ առօրյային, որը ներառում է քնել 20:30-ին, օրական մեկ անգամ 2250 կալորիա ուտելը ժամը 6-ից 11-ը եւ չորսից հինգ ժամ մեդիտացիա անելը, նրան չեն դարձնում առավել հասանելի ռոմանտիկ զուգընկերը:

ezgif.com-webp-to-jpg - 2023-08-14T121900.266.jpg (96 KB)

«Ես ամուսնացած չեմ», – ասել է տեխնոլոգիական գուրու Seven Bartlett-ի «Diary of a CEO» փոդքաստում: Նրա խոսքով՝ առաջին բանը, որ անում է կանանց հետ հանդիպելիս, նրանց 10 իրերից բաղկացած ցուցակ է տալիս՝ «Ահա այն ամենը, ինչ դուք ատելու եք իմ մեջ, եւ այն ամենն, ինչն ինձ ձեզ համար անհնարին զուգընկեր կդարձնի»: Մի բան, որում նրա պոտենցիալ կողակիցը կարող է վստահ լինել, այն է, որ նա չի փորձի քնել նրա հետ։ Տղամարդը նախընտրում է քունը, քան կողակցին փաթաթված գիշերը:

Քանի որ քունը շատ կարեւոր է նրա համար, նա նախընտրում է, որ իր պոտենցիալ զուգընկերը քնի այլ սենյակում: «Ես իմ կյանքը կառուցել եմ քնի շուրջ։ Սա հակասում է մշակութային նորմերին։ Մարդկանց մեծամասնությունը բաց կթողնի քնելու ժամը, եթե ցանկանում է դուրս գալ ընկերների հետ», – ասել է նա:

Մինչ Ջոնսոնը ժամանակին պատրաստ էր մի քիչ հանգստացնող գինի խմել, նա հետագայում հրաժարվեց ալկոհոլից, քանի որ ավելորդ կալորիաների կարիքը չուներ:

ezgif.com-webp-to-jpg - 2023-08-14T122009.827.jpg (119 KB)

Նա շատ խոսկան չէ։ «Ես ու տղաս տանն արաողակարգ ունենք, ըստ որի «Բարի լույս» եւ «Ինչպե՞ս ես» արտահայտությունները չեն կարող փոխանակվել, – ասել է Ջոնսոնը:

Եվ չնայած նրա ապրելակերպը կարող է դժվար հաբ լինել իր ռոմանտիկ զուգընկերոջ համար, նա ինքն է կուլ տալիս հաբերն առանց դժվարության՝ օրական ահռելի 111 հաբ:

Նրա նախկին ընկերուհին՝ հեռուստադերասանուհի Թարին Սաուզերնը, 2021 թվականի դատական ​​հայցում պնդել է, որ Ջոնսոնը ստիպել է իրեն իր անառակ ապրելակերպի մեջ մտնել եւ դուրս հանել իր տնից, երբ նրա մոտ քաղցկեղ են ախտորոշվել: Նրանց հարաբերություններն ավարտվել են 2019թ. Ջոնսոնը պնդում էր, որ Սաութերն իրենից գումար է շորթել։

Ջոնսոնն իր հարստությունը վաստակել է 30 տարեկանում, երբ 800 միլիոն դոլարով վաճառեց իր առցանց վճարումների մշակման Braintree Payment Solutions ընկերությունը PayPal-ին:

Նա միշտ չէ, որ առողջության մոլեռանդ է եղել, տառապել է դեպրեսիայից, ամուսնալուծվել։ Միայն 2020 թվականին, երբ նա ինքնասպանության մտքեր ունեցավ, որոշեց փոխել իր ապրելակերպը: Հենց այդ ժամանակ նա սկսեց իր խիստ հակածերացման ռեժիմը՝ Project Blueprint-ը:

ezgif.com-webp-to-jpg - 2023-08-14T122030.460.jpg (79 KB)

Վերջինս նաեւ արյան փոխներարկում է կատարել իր 17-ամյա որդու՝ Թալմեյջի եւ 70-ամյա հոր՝ Ռիչարդի հետ։ Սակայն նա դադարեցրել է այն՝ արդյունք չտեսնելով։

Ջոնսոնը կարծում է, որ իր ներկայիս կենսաբանական տարիքը 36 տարեկան է, ունի 28-ամյա երիտասարդի մաշկ, իսկ թոքերի հզորությունը եւ 18-ամյա երիտասարդի ֆիզիկական վիճակը։ Նա նաեւ կանխատեսում է, որ կապրի մինչեւ 200 տարի, ինչը կարող է թարմ հայացք նետել «Մինչեւ մահը մեզ բաժանի» արտահայտությանը։

 

Share This