Հաջորդ անգամ՝ Իջեւան կգնա տիեզերանավով

Հաջորդ անգամ՝ Իջեւան կգնա տիեզերանավով Մինչ Հանրապետության թիվ մեկ աներձագ Հրաչյա Հակոբյանը ակտիվորեն շահարկում է այն թեման, թե իջեւանցիները երբեք չեն դառնա ղարաբաղցիներ, այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Իջեւան, իր ընկերոջ՝ Վահե Ղալումյանի տարեդարձին գնացել է ուղղաթիռով։ Եթե Իջեւանի անտառային հայտնի դեպքերը չլինեին, կարելի կլիներ մտածել, որ պարզապես Փաշինյանն ուղել է «կինոյի մեջի տղա» խաղալ ու ցույց տալ, որ ինքը գրեթե Զեւս շանթահարն է, սակայն բախումները հաշվի առնելիս, պարզ է դառնում, որ Փաշինյանը դա արել է՝ հնարավոր նեգատիվ երեւույթներից, իջեւանցիների հետ ուղիղ առերեսումից խուսափելու համար։ Ասում են, որ Ղալումյանի «Ոսկե ձկնիկում» Փաշինյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ: Բավական նմանություններ կան հին իշխանությունների գործելաոճի հետ։ Նրանք էլ գիշերով էին որոշումներ կայացնում, իսկ կարեւոր խորհրդակցությունները անցկացնում ռեստորաններում՝ խորովածի ընկերակցությամբ, որը հատկապես Փաշինյանի համար որոշակի սակրալ սիմվոլի նշանակություն է ձեռք բերում արդեն։
