Հանրահայտ Ռոլանդո Վիլլասոնի «Լատինական սերենադը» կհնչի Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը եւ տավիղահար Քսավիեր դե Մեստղը:

Նոյեմբերի 12՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Ռոլանդո Վիլլասոնը եւ Քսավիեր դե Մեստղը հայ հանդիսատեսին կներկայանան աննախադեպ՝ «Լատինական սերենադ» ծրագրով:

Ռոլանդո Վիլլասոնն իր սերնդի ամենապահանջված կատարողներից մեկն է, որն այսօր համարվում է աշխարհի լավագույն տենորներից մեկը: Նա ձայնագրել է ավելի քան 20 ձայնասկավառակ եւ տեսասկավառակ, ամբողջ աշխարհում վաճառել շուրջ 2 միլիոն ալբոմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների: Ռոլանդո Վիլլասոնը շատ հաճախ համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի եւ դիրիժորների հետ, այդ թվին են պատկանում իր բազմաթիվ ելույթները Դանիել Բարենբոյմի եւ Յաննիք Նեզե-Սեգենի հետ:

Share This