-Shadow-Here--Shadow-Here- Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները – ԱՄԲԻՈՆ NEWS

Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները

Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին կայացել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Ի պատասխան Ձեր բանավոր հարցման հայտնում ենք, որ Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում կայացել է նաև եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում», – հայտնեցին գրասենյակից:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )