Հայ մոդելը՝ Ադրբեջանի կողմից «ահաբեկիչ» է հռչակվել

Տեսել եմ ադրբեջանական լրահոսում իմ նկարները, իմ մասին գրածները։ Ոչ մի բան չունեմ ասելու, ինձ համար այդ ամենը ոչինչ չի նշանակում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց  «Գուչիի» հայ մոդել Արմինե Հարությունյանը։

«Անցած տարի էլ, այս տարի էլ մասնակցել եմ ՈՄԱ-ի 10-օրյա վարժանքներին։ Ոչ մի բան չեմ պատրաստվում անել՝ նույնիսկ միջազգային ասպարեզում։ Չեմ ուզում դրան անդրադառնել։ Այդ ամենն ինձ համար ոչինչ չի նշանակում։ Չեմ կարող այլևս ոչ մի բան ասել»,-ասաց նա։

Նշենք, որ  «Ողջ մնալու արվեստը» կազմակերպությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանը ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին և մեդիա տիրույթում տարածում է հայ մոդելի լուսանկարները:

Share This