Հայտնի ֆուտբոլիստները ազատվել են բանտից՝ պայմանականով

Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաեւը վաղաժամկետ պայմանականով ազատվել են բանտից։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։ Դատարանը քննարկել է նրանց վաղաժամկետ պայմանական ազատ արձակման հայցը Բոլգորոդի մարզի քրեակատարողական հիմնարկում, որտեղ նրանք կրում էին իրենց պատիժը։ Հաշվի է առնվել այն, որ բանտում գտնվելու ընթացքում նրանք մեծ ավանդ են ներդրել բանտային կյանքում առողջ ապրելակերպի տարածման գործում, եւ դրականորեն են դրսեւորել իրենց։ Նրանք մեկուկես տարվա բանտարկության էին դատապարտվել այս տարվա մայիսին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )