-Shadow-Here--Shadow-Here- Հայտնի է ճարպակալման հիմնական պատճառը – ԱՄԲԻՈՆ NEWS

Հայտնի է ճարպակալման հիմնական պատճառը

Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ֆրուկտոզան հանգեցնում է գիրության և այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են շաքարախտը և լյարդի ճարպային հիվանդությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Philosophical Transactions ամսագրում։

Ֆրուկտոզան բնական շաքար է, որը հիմնականում հանդիպում է մրգերում (օրինակ՝ խնձոր, արմավ, թուզ, տանձ և սալորաչիր), ինչպես նաև բանջարեղենում (օրինակ՝ ծնեբեկ, սունկ, սոխ և կարմիր պղպեղ), մեղրի մեջ, շաքարի ճակնդեղում և շաքարեղեգում։

Այս հոդվածում հեղինակները նշում են, որ ֆրուկտոզան այլ կերպ է գործում, քան մյուս սննդանյութերը՝ նվազեցնելով ակտիվ էներգիան, վնասելով միտոքոնդրիային: Այս շաքարը խթանում է սննդի ընդունումը և նվազեցնում է հանգստի էներգիայի նյութափոխանակությունը:

Այսպիսով, արդյունքները ցույց են տալիս, որ ֆրուկտոզայի ընդունումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, ինսուլինի դիմադրության, արյան բարձր ճնշման և ճարպակալման:

Share This