-Shadow-Here- Հայտնի է դարձել ամենից շատ վաճառվող սմարթֆոնի անունը – ԱՄԲԻՈՆ NEWS

Հայտնի է դարձել ամենից շատ վաճառվող սմարթֆոնի անունը

Ամերիկյան Apple ընկերության գաջեթներից երեքը հայտնվել են ողջ աշխարհում ամենից շատ վաճառվող սմարթֆոնների առաջատար հնգյակում: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է IDC-ի վերլուծաբան Ֆրանսիսկո Ջերոնիմոն:

Ջերոնիմոն հղում է արել IDC-ի՝ 2022 թվականի առաջին եռամսյակի արդիական հաշվետվությանը: Մասնագետն շուկայում ամենատարածված գաջեթն է անվանել iPhone 13-ը: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել iPhone 13 Pro Max, երրորդում՝ Samsung Galaxy A12 մոդելները: Առաջին հնգյակում տեղ են գտել նաև iPhone 13 Pro և Samsung Galaxy A32 մոդելները:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )