Հայտնի են Ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստի մեկնարկին՝ ավելացնելով, որ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին նշանակել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար:
