Հայտնի են հայաստանյան հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկության արդյունքները «Եվրատեսիլ 2023»-ում
Լիվերպուլում երեկ տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2023»–ը, որի հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը: Երգչուհին երկրորդ անգամ է հաղթում համաեվրոպական երգի մրցույթում: «Եվրատեսիլ 2023»-ն այս տարի անցկացվում էր Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլում: Երկրորդ հորիզոնականում էր Ֆինլանդիան, երրորդում՝ Իսրայելը:
Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ ունեցավ 17-րդ համարի ներքո։ Երգչուհին մրցույթին ներկայացավ իր հեղիանակյին Future Lover երգով եւ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:

Իսրայել–12
Շվեդիա–10
Ֆինլանդիա–8
Ֆրանսիա–7
Իսպանիա–6
Կիպրոս–5
Նորվեգիա–4
Ուկրաինա–3
Ավստրիա–2
Լեհաստան–1
Հայտնի են նաեւ Հայաստանից SMS քվեարկության արդյունքները. հեռուստադիտողները 12 միավորը տվել են Իսրայելին: Հաջորդիվ պատկերը հետեւյալն է.
10 – Ֆրանսիա
8 – Կիպրոս
7 – Շվեդիա
6 – Ֆինլանդիա
5 – Լեհաստան
4 – Նորվեգիա
3 – Իտալիա
2 – Շվեյցարիա
1 – Ուկրաինա
