Հայտնաբերվել են 4-5-րդ դարերի եզակի ոսկեդրամներ
Լյուքսեմբուրգում հնագետները հայտնաբերել են գաղտնարան, որում եղել են ՔՀ 364-408 թթ հատված ոսկեդրամներ։ Մասնագետները ոսկեդրամներով գաղտնարանը հայտնաբերել են Հոլցթում գյուղում, որը գտնվում է Լյուքսեմբուրգի հյուսիսում։ Այս մասին հայտնում է այդ երկրի Ազգային հնագիտական հետազոտությունների ինստիտուտը։ Գտածոն ընդհանուր առմամբ պարունակում է 141 միավոր սոլիդ։ Դրամների վրա փորագրված են եղել Հռոմեական կայսրության կայրերի դիմապատկերներ։ Դրանց շարքում եղել են նաեւ ոչ օրինական Եվգենիուս կայսեր դիմապատկերը, ինչը հատկապես զարմացրել է հնագետներին։ Վերջինս կայսերական իշխանությունը բռնազավթել է 392 թվականին։ Եվգենիուսը կայսր է հռչակվել այն բանից հետո, երբ Արեւմտա-Հռոմեական կայսրության տիրակալ Վալենտինիանուս 2-րդը կասկածելի հանգամանքներում հայտնաբերվել է կախված վիճակում։ Բյուզանդական Թեոդոսիոս 1-ին կայսրը սակայն չի ճանաչել Եվգենիուսին իբրեւ կայսր, ինչը հանգեցրել է ռազմական հակամարտության։ Արդյունքում Փրիգիդեում Եվգենիուսը զոհվում է 394 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ճակատամարտում։ Ոչ ավել, քան 2 տարի տեւած Եվգենիուս կայսեր դիմապատկերով դրամները շատ հազվադեպ են պատահում։ Հնագետները նշել են, որ մեծ զգուշությամբ են իրականացրել պեղումները, քանի որ Հոլցթումում, բացի հռոմեական գանձեր պարունակող գաղտնարանից, դեռ Երկրորդ աշխարահամարտից մնացած շատ չպայթած ռումբներ կան։ Մասնագետները գտածոն գնահատել են ընդհանուր առմամբ 308,6 հազար եվրո։ Օրենքի համաձայն, այդ գումարը ի պահ է տրվել հատուկ հիմնադրամին այն դեպքում, եթե ի հայտ գա գանձի տերը։
