Հայոց մարտունակ բանակը 32 տարեկան է.Փաշինյանը բանակում ևս հեղափոխություն արեց

Հայկական բանակը 32 տարեկան է, կանոնավոր բանակը ստեղծվեց դժվարին պայմաններում,երբ Արցախում պատերազմ էր։Մեր բանակը տարածաշրջանի մարտունակ բանակներից է, որը կերտեց Արցախյան հաղթանակը:

Բանակը իշխանությունների կառավարման տարիներին անցել է էվոլյուցիա, կատարելագործվելով դարձել մարտունակ, թերևս լավագույն ապացույցը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն էր, 2020 թվականի ամռան Տավուշյան դեպքերը,երբ Հայոց բանակի մարտիկները թշնամուն ահռելի կորուստներ են պատճառել։
Հայոց բանակը մարտունակ էր մինչև 2018 թվականը, Նիկոլ Փաշինյանը բանակում ևս հեղափոխություն արեց։Հայ զինվորը բանակում սկսեց ելակ ուտել և նրանց ծնողները չէին էլ պատկերացնում, որ երկու տարի անց`ամեն կերած ելակի համար իրենց զինվոր որդիները կյանքով էին վճարելու։2020 թվականի անհավասար և պայմանավորված պատերազմում դարձյալ հայ զինվորն ու սպան ռազմի դաշտում հաղթանակ են կերտել։Զինվորը չի պարտվել, պարտությունը բանակինը չէ։Այսօր էլ այս ծանր իրավիճակում զինվորների մարտական ոգին բարձր է, կռվելու պատրաստ զինվորներն են սահմանին։Նիկոլ Փաշինյանի թիմակիցների համար մենք բանակ չունենք, Վազգեն Սարգսյանից հետո մենք բանակ չենք ունեցել։Ամեն օր հայ զինվորն ու սպան ապացուցում են, որ բանակը մեր երկրի կայացած ինստիտուտներից է ու ազգային դեմքը։ Սպարապետն էր ասում`քանի էս երկիրը վերջնականապես պատերազմից դուրս չի եկել, ամենակարևորը այնուամենայնիվ, մնում է բանակը` և’ աշխարհի հետ հարաբերություններում, և’ ներքին գործունեության համար։ Որ օրը ժողովուրդը տեսավ, որ բանակն էլ է ձեռքից գնում, մեր վերջին օրը կլինի։,

Խմբագրի կողմից

Share This