Հայոց եկեղեցին քննարկում է Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցը

Հայ Առաքելական Եկեղեցին քննարկում է Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցը։ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է ձևավորել հանձնախմբեր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վախճանման 1700-ամյակին նվիրված հոգևոր և մշակութային միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև Կոմիտաս վարդապետի սրբադասման գործընթացի ուսումնասիրության նպատակով։ Այս մասին նշված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ:

 

Ambion.news-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը, նշեց, որ հատուկ հանձնախումբ կձևավորվի, որը կքննարկի  սրբադասման գործընթացը, և դրա վերաբերյալ համապատասխան ծանուցումները կհրապարակվեն։

 

Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անհատական սրբադասում վերջին անգամ կատարվել է 17-րդ դարում՝ երբ սրբադասվել է 101-րդ Հայրապետ Մովսես Գ. Տաթևացին։

 

 

Share This