Հայի վերջին խելքը.Գրիշա Վիրաբյան
Իշխանությունները իրենց արտաքին ու ներքին քաղաքականությամբ անտեսանելի բայց ռեալ կերպով ,հայ իրականության մեջ կառուցում են Մոհամեդի կործանարար արձանը ,դա հասարակության որոշ շերտերի ու նրանց երևելիներին չի հուզում:Հասարակությունը անտարբեր մնաց ու լռեց ,երբ Ծառուկյանը իր արաբ ընկերների օգնությամբ ,ուզում էր հիվանդանոց կառուցել ,որը ձախողեցին իշխանությունները:Հասարակությունը և շատ երևելիներ լռեցին ,երբ իշխանությունները ստիպեցին դադարեցնել բնակարանների շինարարությունը:Հասարակությունը լռեց ու անտարբեր մնաց ,երց Ծառուկյանը Աժ ի ամբիոնից ,դեռ պատերազմից երկու տարի առաջ կանխագուշակեց թե ինչ է լինելու մեր հետ :Հիմա շատերը հետին թվով խելացի երևալու համար ,քննարկում են արձանի կառուցման հարցը: Հավատացեք ,իմ նպատակը Ծառուկյանի առաջարկ նախաձեռնությունը պաշտպանելը չի ,մանավանդ ,որ ես աթեիստ եմ :Լավ ճանաչելով Ծառուկյանին ու այսօրվա իշխանություններին ,վստահ ասում եմ :Եթե Ծառուկյանը իշխանություննետից Սյունիքի մարզում տարածք խնդրեր ու հաշվի առնելով ներկա վիճակը ,փորձեր կառուցել շենքեր ,ասենք Լեռնահրաձգային ուսումնական հաստատություն համար և նվիրեր ՊԲ ին ,իշխանությունը թույլ չեր տա ու հասարակությունն էլ անտարբեր կմնար
