Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 266-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 31-ով՝ հասնելով 266-ի: Բուժվածների թիվը 16 է։ Բացասական թեստերի քանակն է 1315:
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:
