Հայաստանն առաջին ոսկե մեդալակիրն ունի գրեփլինգի աշխարհի առաջնությունում
Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի Մ20 առաջնության Gi մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Սպարտակ Միքայելյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան։Հովհաննես Հովհաննիսյանը նույն մրցաձևում դարձել է արծաթե, իսկ Տիգրան Ղազախյանը՝ բրոնզե մեդալակիր:
