Հայաստանի 2023-2030 թթ․ զբաղվածության ռազմավարության ծրագիրը կազմվել է՝ թիրախում ունենալով առաջնահերթ չորս խմբեր․ Ռուբեն Սարգսյան
ՀՀ 2023-2030 թթ զբաղվածության ռազմավարության ծրագրի առանձնահատկությունն այն է, որ լուրջ ուսումնասիրություն է իրականացվել աշխատաշուկայի իրավիճակի, աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ ու դրան համապատասխան՝ առանձնացվել են առաջնահերթ թիրախային խմբեր։
Այս մասին Career City Fest շրջանակներում Tert.am-ի տաղավարում ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Փոխնախարարը ներկայացրեց այն չորս հիմնական թիրախները, որոնք առանձնացրել են։ Խոսքը չաշխատող և չսովորող երիտասարդների, մարզային քաղաքների բնակչության, 30-40 տարեկան կանանց ու որևէ սոցիալական աջակցություն ստացող քաղաքացիների մասին է։
Ռուբեն Սարգսյանը խոսեց ՀՀ աշխատաշուկայի հիմնական փոփոխությունների, մարտահրավերների մասին, անդրադարձավ արցախցիներին՝ ՀՀ աշխատաշուկայում ներգրավվելու հնարավոր ուղիներին և այլն։
