-Shadow-Here--Shadow-Here- Հայաստանի հեղինակազրկված հեղինակությունը – ԱՄԲԻՈՆ NEWS

Հայաստանի հեղինակազրկված հեղինակությունը

Արդեն տեղեկացրել էինք, որ Հ1-ի ոճաբանը երեկ այրել է Ադրբեջանի դրոշը, ինչն էլ շատերը սկսեցին քննադատել, նույնիսկ որոշ նախկինում ընդդիմադիր, բայց հիմա մերձիշխանական քաղաքական գործիչներ խոսեցին երկրի իմիջի մասին և շտապեցին հիշեցնել, որ Նիկոլյանը զրոյացրեց Հայաստանի հեղինակությունը։Օրվա մեջ պոպուլիստականից մինչև վարդապետական ճառերով էր ողողված ֆեյսբուքը։Իսկ հիմա մի քանի կարևոր նկատառում Հայաստանի վաղուց հեղինակազրկված հեղինակության մասին։

Հայաստանը հեղինակազրկվեց նոյեմբերի 9-ից հետո, երբ ժողովուրդը ամիսներ անց պատերազմ տանուլ տված ղեկավարին նորից կարգեց երկրի ղեկավար և բռնեց զիջումների ճանապարհը։Հայաստանը արդեն 2 տարուց ի վեր հեղինակազրկված է, դա փաստում են բանակցային գործընթացում Հայաստանի ղեկավարի խղճուկ ու պարտվողական կեցվածքը։
Հայաստանի իմիջը իջեցվեց պլինտուսի մակարդակի, երբ Հայաստանի վարչապետը երկիրը հանեց բանակցությունների աճուրդին, երբ առաջին դեմքը սկսեց զոհերին (+,- ով հաշվել) և անարգել իր որդիների հիշատակը՝նրանց ծնողներին քաշքշելով։Հայաստանի հեղինակությունը հիմա զրոյից էլ ցածր է և եթե կսկսեք գլուխ ջարդել պատճառների փնտրտուքների մեջ՝հիշեք, որ պատերազմից հետո էլ երկրի ղեկին Նիկոլ Փաշինյանն է, ում համար Տեղից էն կողմ Ադրբեջանն է։

Share This