-Shadow-Here--Shadow-Here- Հայաստանի իրավապահ համակարգի վեջը չի, որ հետաքրքրվի ահազանգով Հերթական սկանդալը իրեն սպասեցնել չտվեց – ԱՄԲԻՈՆ NEWS

Հայաստանի իրավապահ համակարգի վեջը չի, որ հետաքրքրվի <<Պոբեդայի»>> ահազանգով Հերթական սկանդալը իրեն սպասեցնել չտվեց

Հայաստանի իրավապահ համակարգի վեջը չի, որ հետաքրքրվի «Պոբեդայի» ահազանգով Հերթական սկանդալը իրեն սպասեցնել չտվեց։ Ռուսական «Պոբեդան» հեռանում է Գյումրիից։ Ու որքան էլ հետաքրքիր է, պատճառն առավել քան ամոթալի է հայկական կողմի համար։ Ընկերությունը հեռանում է, քանի որ Գյումրու օդանավակայանում օդանավները թերի են լցավորում, ասել է, թե հանցավոր արարք են իրենց թույլ տալիս։ Ընդ որում, որքան կարելի է հասկանալ «Պոբեդայի» տարածած հայտարարությունից, խնդիրը նոր չէ ու ընկերությունը բազմիցս է ահազանգել օդանավակայանի ղեկավարությանը, սակայն ապարդյուն։ Առհասարակ, որքան էլ ասվի, որ օդային փոխադրումները ամենից ապահովն են, սակայն իրականում դրանք ամենից վտանգավոր են, իսկ թերությունը այդ ոլորտում կարող է ճակատագրական լինել հարյուրավորների համար։ Երեւույթը Գյումրիի համար նոր չէ, ըստ էության։ Այդպես դեռ սովետի թվերից էին գողանում շինարարության ոլորտում․ արդյունքում մի քանի տասնյակ հազար զոհ՝ աղետալի երկրաշարժի ժամանակ ու մինչ այսօր չսպիացած վերքեր։ Փառք Աստծո այս անգամ թերի լցավորման պատճառով ավիաաղետ տեղի չունեցավ։ Զարմանալի է, որ «Պոբեդայի» տեղի ղեկավարությունը փորձում է ամեն բան կոծկել, ամեն բան ըստ հայկական սովորության «ծածկադմփոց» անել, մինչդեռ խնդիրը պետք է համարժեք եւ հասարակական եւ իրավական գնահատականի արժանանա ու զարմանալի է, որ Հանրապետության իրավապահ համակարգը՝ ԱԱԾ, Դատախազություն, Ոստիկանություն, Քննչական կոմիտե կամ ՀՔԾ, դեռեւս ծպտուն չեն հանել ահազանգի հետ կապված։ Դե քաղավիացիայի «սիրուն աղջկա» մասին խոսելն արդեն ավելորդ է, մարդը նոր թանկարժեք մեքենան է վայելում։ Ու ինչ է պետք որ արձագանք լինի՝ քանի ավիաաղետ կամ քանի մարդու կյանք։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )