ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ․ ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎ 

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակից։ Ու եթե Փաշինյանն իր հակառուսական ընտրությունը արդեն կատարել է եւ հիմա երկրորդ՝ ինքնասպանություն նշանակող կապիտուլյացիայի ստորագրումը միայն ժամանակի հարց է, ապա  հայկական Լեռնային Ղարաբաղի կյանքը հիմա ուղղակիորեն կախված է ռուսական խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգումից, որը սկզբունքորեն կարող է բացառվել, եթե մենք (այսինքն՝ Ռուսաստանը/)Ուկրաինայում պարտվենք։ Սա ամենագլխավոր բանն է, որ պետք է իմանան ԼՂ-ում։ Եւ այնտեղ դա առավել քան լավ գիտեն։ Եւ պետք է իմանան նաեւ Երեւանում, սակայն Փաշինյանն ընտրել է պետականության ինքնասպանության ճանապարհը, որը կդառնա պատմական պահ, եթե Ռուսաստանը պարտվի»։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )