Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը
[spacing size=””]Ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են զինծառայողի։Երևույթը պատերազմից հետո պարբերական է դարձել, Ադրբեջանը պարբերաբար ոտնձգում է ոչ միայն ՀՀ սուվերեն տարածքի վրա, այլ նաև առևանգում է բնակիչներին։Մարդուն սեփական հողում գերեվարում են, իսկ հայկական կողմը դա ներկայացնում է, որպես շփոթությամբ հակառակորդի վերահսկողության տակ հայտնվել։Սա ՊՆ-ի հերթապահ հայտարարությունն է՝մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ակնհայտ է, որ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը այն չէ, ինչ իրականության հետ կապ չունի։
Իշխանությունը հերթական անգամ աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա, բացարձակ չկարևորելով, որ խոսքը վերաբերվում է հայ զինվորներին։
Տարբեր են նաև Հայաստանի և Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը։
