Հայաստանի երկու տարբեր Հայաստանները
Հայաստանի երկու տարբեր Հայաստանները
Հայաստանում գոյություն ունեն երկու տարբեր Հայաստաններ։Մի Հայաստանում ամեն օր ոտքի վրա անկախության, զինվորի, բանակի կենացն են խմում, իսկ մյուս Հայաստանում էդ սերը գրքային չէ, ոտքի վրա չէ, ցուցադրելու կարիք չունի։
Այսօր էլ էր այդպես…մի Հայաստանում ուժով պահում էին խաղաղությունն ու անկախ լինելու իրավունքը, իսկ մյուս Հայաստանում մսխում էին արյունով ձեռք բերված անկախությունն ու օրվա խորհուրդը։Առաջին Հայաստանում մարդիկ լուռ են.գիտեն ինչ են անում եւ ինչի համար, իսկ մյուս Հայաստանում պայքարում են աթոռի համար, որ մի քիչ էլ ավել մնան։
