Հայաստանի գեղասահքի պարային զույգը հանդես եկավ կարճ ծրագրով
Չինաստանում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրյուքս Սենեկալ գեղասահքի պարային զույգն այսօր հանդես եկավ կարճ ծրագրով:
Մեր մարզիկները վաստակեցին 65.87 միավոր և առաջ անցան չորս զույգերից: Նրանք այժմ զբաղեցնում են 7-րդ տեղը: Հաջորդ փուլ մտնելու համար հարկավոր է տեղ գրավել առաջին ությակում, ինչն իրատեսական չի, քանի որ դեռևս հանդես չեն եկել գլխավոր ֆավորիտները:
