-Shadow-Here--Shadow-Here- Հայաստանը պատրաստակամ է պահպանել իր ներգրավվածությունը․ Վահագն Խաչատուրյանը՝ Բաշար Ալ Ասադին – ԱՄԲԻՈՆ NEWS

Հայաստանը պատրաստակամ է պահպանել իր ներգրավվածությունը․ Վահագն Խաչատուրյանը՝ Բաշար Ալ Ասադին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության ամուր հիմքերի վրա, որը բազմիցս դրսևորվել է դժվարին իրավիճակներում միմյանց օգնության ձեռք մեկնելու և աջակցելու վառ օրինակներով։

Հայաստանը պատրաստակամ է պահպանել իր ներգրավվածությունը Սիրիայում մարդասիրական խնդիրների հաղթահարման գործում։

Կարևորում եմ երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )