Հայաստանը ունի Սնանկության նոր օրենսգիրք․ ընդունվել է համապարփակ իրավական փաթեթ

Երկար տարիների մասնագիտական աշխատանքի, լայնածավալ քննարկումների և օրենսդրական հետևողական գործընթացի արդյունքում հուլիսի 2-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել և հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը:
2026 թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սնանկության օրենսգիրքը և հարակից շուրջ 20 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը սնանկության ոլորտի համար նոր, միասնական և համապարփակ իրավական կարգավորման ստեղծումն է։

Նոր օրենսգիրքն առաջին անգամ մեկտեղում է սնանկության հետ կապված բոլոր նյութական և դատավարական կարգավորումները՝ բացառելով տարբեր իրավական ակտերում առկա հնարավոր բացերը, կրկնությունները և հակասությունները։ Սնանկության նոր օրենսգրքի ընդունումը կարևոր քայլ է Հայաստանի իրավական համակարգի զարգացման, սնանկության վարույթների արդյունավետության բարձրացման, պարտապանների և պարտատերերի իրավունքների առավել հավասարակշռված պաշտպանության, ինչպես նաև ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։

Սնանկության օրենսգրքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Share This