Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը գալիս է ՀՀ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն շուտով կայցելի Հայաստան։

Այս մասին նախարարը հայտնել է անձամբ RTL ռադիոկայանի եթերում։

«Շուտով Հայաստան կգնամ խորհրդարանականների և արդյունաբերողների մեծ պատվիրակությամբ։ Ֆրանսիան զինտեխնիկա է մատակարարում բարեկամ Հայաստանին զուտ պաշտպանական նպատակով»,- ասել է նա։

Վերջինս ընդգծել է, որ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնում է Հայաստան․ «Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ։ Մեր պարտականությունն է մեծացնել ՀՀ-ի պաշտպանական ներուժը»։

Փարիզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիմելով Նիկոլ Փաշինյանին՝  Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում։

«Կշարունակենք աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։ Պրահայում հանդիպման ժամանակ վերահաստատեցիք Ձեր հանձնառությունը Ալմա-Աթայի հռչակագրին, անհրաժեշտ է, որ Ֆրանսիան փարատի երկիմաստությունը»,- նկատել էր Մակրոնը՝ հավելելով. «Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին»:

Ըստ Ֆրանսիայի կառավարության ղեկավարի ՝պաշտոնական Փարիզը տվել է իր համաձայնությունը Հայաստան պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և կշարունակի այդ ոլորտում համագործակցությունը պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևէ էսկալացիա։

Share This