Համավարակի սկզբից ի վեր Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 7900 մարդ. RT

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 1 օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 74 պացիենտ: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդած տվյալներին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվը մոտեցել է 8000-ին: Համավարակի սկզբից ի վեր ՌԴ մայրաքաղաքում վիրուսի հետևանքով մահացել է 7933 մարդ:

Հաղորդվում է, որ նախորդ օրը մայրաքաղաքում COVID-19-ով վարակված 72 քաղաքացի էր մահացել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )