-Shadow-Here--Shadow-Here- Համաշխարհային անվտանգության ինստիտուտները ձախողվել են. Էրդողան – ԱՄԲԻՈՆ NEWS

Համաշխարհային անվտանգության ինստիտուտները ձախողվել են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը ցույց է տալիս համաշխարհային անվտանգության ինստիտուտների ձախողումը։ Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում քաղաքական ֆորումի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ աշխարհը կասկածի տակ է դնում քաղաքականության և տնտեսության, քաղաքականության և անվտանգության հարաբերությունները։

Ավելի վաղ Էրդողանը դիվանագիտական ​​հաջողություն էր անվանել Ուկրաինայից գյուղմթերքների արտահանման «հացահատիկային միջանցքի» վերականգնումը։  Նրա խոսքով՝ հացահատիկի գործարքը վերականգնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ «հավասարակշռված հարաբերությունների» շնորհիվ։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )