Հաղորդավար Ավետ Բարսեղյանի աներոջ տնից մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար գողանալու կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդը. Shamshyan.com
Երեկ՝ մայիսի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Սևակ Բ-ն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ նաև տեղեկացնելով, որ քաղաքացին հայտնաբերվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ով կասկածվում է ապրիլի 12-ին Երևան քաղաքի Դանիել Վարուժանի փողոցի թիվ 32 տնից մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար գողանալու մեջ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
