Հաղորդավարուհի Զառա Արամյանը հոսպիալացվել է
Հաղորդավարուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը սրտանոթային խնդիրնորով այժմ գտվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը Tert.am Life-ին փոխանցեց, որ հաղորդավարուհին այժմ հետազոտվում է․ «Զառա Արամյանը հոսպիտալացվել է՝ դիմել է սրտային որոշ խնդիրներով, ներկայումս նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և զուգահեռ անցնում է հետազոտություններ։ Հետազոտությունների պատասխանից հետո արդեն վիրահատական միջամտության հետ կապված հստակ տեղեկատվություն կլինի, սակայն դա ոչ այսօր։ Ավելի ուշ պարզ կլինի վիրահատական միջամտության, թե՞ բուժման կարիք կա, բայց, ամենայն հավանականությամբ, բուժման»։

