Հակաբակտերիալ օճառների գործածությունը կարող է վնասակար լինել առողջության համար
Հակաբակտերիալ բաղադրիչներ պարունակող օճառով ձեռքերը լվանալու և հաճախ հակասեպտիկ միջոցներ օգտագործելու դեպքում ձեռքերի մաշկը չորանում է և գրգռվում։ Այս մասին URA.Ru-ի հետ զրույցում ասել է կոսմետոլոգ, մաշկաբան Նաթելա Գրիշինան։
Ինչպես նշել է մասնագետը, ձեռքերի համար նախատեսված ագրեսիվ լվացող միջոցները տաք ջրի հետ համադրելու դեպքում կարող են զգալի վատթարացնել մարդու առողջությունը։ Նման օճառների գործածության հետևանքով ձեռքերի մաշկը չորանում է, իսկ դրանցում պարունակվող հակաբակտերիալ բաղադրիչները նպաստում են նաև մաշկի պաշտպանական գործառույթների թուլացմանը։
Ըստ մաշկաբանի՝ նման դեպքերում ամենակարևորն այն է, որ ձեռքերի մաշկը դառնում է գերզգայուն և ավելի արագ է պատվում ախտածին վիրուսներով ու մանրէներով, ինչի հետևանքով վերածվում է հավելյալ վարակման աղբյուրի։
Գրիշինայի խոսքով՝ ձեռքերը հարկավոր է լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով, քանի որ որքան բարձր է լինում ջրի ջերմաստիճանը, այնքան բարձր է լինում մաշկը վնասելու հավանականությունը։ Բացի այդ, մասնագետը նաև խորհուրդ է տվել ամենօրյա խնամքի համար օգտագործել նուրբ ազդեցություն ունեցող օճառ, որի բաղադրիչները նման ագրեսիվ ազդեցություն չեն ունենա։
