«Կրկին քաոս»՝ սպառնալի՞ք, թե՞ խոստովանություն
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթը հետևում է ԶՊՄԿ-ի և վերջինիս գործադուլավոր աշխատակիցների հեռակա վիճաբանությանն՝ արդեն իրավական դաշտում։ Բողոքավորները, որոնք հեռացվել են աշխատանքից, որքան կարելի է հասկանալ հայցից, ընկերության աշխատանքային գործունեությունը տասը օրից ավելի խափանելու պատճառով, հիմա ուզում են ամեն կերպ վերադառնալ աշխատանքի։ Իսկ ընկերությունն իր հերթին պահանջում է փոխհատուցել այդ օրերի ընթացքում բողոքավորների գործողությունների հետևանքով իր և, կարելի է ասել, բոլորի կրած վնասը։ Հիշեցնենք, որ մենք համենայն դեպս այդ օրերին առիթ ենք ունեցել հարցականի տակ դնելու ամսական 400 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ ստացող աշխատակիցների բողոքի իրական դրդապատճառները։ Հիմա էլ, երբ դատական հայցեր են ներկայացվում ԶՊՄԿ-ի դեմ՝ պահանջելով վերականգնել այդ նույն աշխատանքին, մեր այդ օրերի կասկածներն առավել քան արդարացված են թվում։
