Կրակոցներ Արմավիրի մարզում
Արմավիրի մարզի Արաքս գյուղում քիչ առաջ զենքի գործադրմամբ նոր միջադեպ է եղել:
Ինձ հայտնեցին, որ այս պահին լարված իրավիճակ է Արաքս գյուղում:
Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա:
Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
