<<Լա Սկալան>>կվերաբացվի աշնանը

Աշխարհահռչակ միլանյան «Լա Սկալա» թքտրոնը կվերաբացվի աշնանը՝ սեպտեմբերին։ Այս մասին հայտնում է Corriere della Sera պարբերականը, հղում տալով թատրոնի ղեկավարության տարածած հայտարարությանը։ Առաջին ստեղծագործություներըը, որոնք կներկայացվեն վերաբացումից հետո, Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմն» է եւ Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ «Ռեքվիեմը» նվիրված կլինի կորոնվիրուսից մահացածների հիշատակին, իսկ 9-րդ սիմֆոնիան, որում նաեւ հնչում է ԵՄ հիմնը, հաղթանակը կորոնավիրուսի հանդեպ։ «Լա Սկալան» համերգներ կտա նաեւ կոնորավիրուսային պանդեմիայից տուժած Բերգամոյում եւ Բրեշիում։ Հիշեցնենք, որ թատրոնը փակվել էր այս տարվա փետրվարին, երբ Լոմբարդիայում սկսվել էր կորոնավիրուսային բռնկումը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )