-Shadow-Here--Shadow-Here- Կուբայի նախագահը 23 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Իրան – ԱՄԲԻՈՆ NEWS

Կուբայի նախագահը 23 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Իրան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երկուշաբթի առավոտյան Թեհրանում ողջունել է իր կուբացի գործընկեր Միգել Դիազ Կանելին, հայտնում է Մեհր գործակալությունը:

Դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հյուսիսում գտնվող Սաադաբադ մշակութային համալիրում:

Կուբայի նախագահը ժամանել է Թեհրան՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բանակցություններ վարելու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Միգել Դիազ Կանելի այսօրվա այցը Թեհրան առաջինն է Կուբայի հանգուցյալ նախագահ Ֆիդել Կաստրոյի՝ մոտ 23 տարի առաջ Իրան կատարած այցից հետո։

Share This