-Shadow-Here--Shadow-Here- Կորոնավիրուսի համավարակով հաստատված արտակարգ դրությունը կարող է չեղարկվել․ ԱՀԿ – ԱՄԲԻՈՆ NEWS

Կորոնավիրուսի համավարակով հաստատված արտակարգ դրությունը կարող է չեղարկվել․ ԱՀԿ

2020 թվականին աշխարհում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, հաստատված արտակարգ դրությունը, հնարավոր է չեղարկվի այս տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադնան Գեբրեյեսուսը։ «Կարծում եմ, որ կկարողանանք չեղարկել COVID-19-ի հետ կապված արտակարգ դրությունը այս տարում։ Ես հույս ունեմ, որ այդպես կլինի»,- ասել է Գեբերեյսուսը։ Նա հիշեցրել է, որ այս տարվա մայիսին ԱՀԿ-ում կայանալու է արտակարգ իրավիճակների հետ կապված կոմիտեի նիստը։ Կոմիտեի անդամ հանդիսացող փորձագետները կհորդորեն, որ արտակարգ դրությունը չեղյալ հայտարարվի։ ԱՀԿ ղեկավարը կարող է համաձայնել կամ ոչ այդ խորհրդտավության հետ։ Գեբերեյսուսը ասել է, որ ամենայն հավանականությամբ ինքը կհամաձայնի արտակարգ դրության չեղարկմանը, թեեւ չի ցանկանում «դեպքերից առաջ ընկնել»։

Share This