ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԲՌՆԿՄԱՆ ՌԻՍԿԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է․ ԱՀԿ
Կորոնավիրուսային հիվանդության վարակման նոր բռնկման ռիսկն աշխարհում մինչեւ այժմ էլ պահպանվում է եւ կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ մարդկության մեծ մասը պատվաստված չի լինի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ նպատակը, ինչպես նախկինում, կայանում է նրանում, որպեսզի մինչեւ այս տարվա կես պատվաստված լինի բոլոր երկրներում բնակչության 70 տոկոսը։ Քանի դեռ մենք չենք կարողանում հասնել պատվաստման բարձր մակարդակի, կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի հավանականությունը պահպանվում է»,- ասել է նա։
