Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պացիենտ է բուժում ստանում․ ԱՆ
Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ «Փաստինֆո»-ին ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ այս պահին մարզային բժշկական կենտրոնում բուժում է ստանում 13 պացիենտ։
Նրա խոսքով՝ երեկ նրանց թիվը 6 էր, այսօր հասել է 13-ի։ Վիճակները գնահատվում են միջին ծանրության և բավարար, ունեն ջերմություն, փորլուծություն, ինքնազգացողության վատացում, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքները պատրաստ կլինեն, որից հետո կհստակվի պատճառը։
