«Կովկասյան տարածաշրջանը՝գերտերությունների ուշադրության կենտրոնում»
Վերջերս,ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել,որի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան պատրաստակամություն էր հայտնել նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին,ինչպես նաև ողջունել էր՝հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։Սրա հետ մեկտեղ,Էնթոնի Բլինկենը՝իր երկրի պատրաստակամությունն էր հայտնել նպաստել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացմանը։Պ-ն Բլինկենը չեր շրջանցել նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցը,ընդգծելով որ ԱՄՆ-ը՝որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ,պատրաստ է ներդնել իր բոլոր ջանքերը՝հակամարտության խաղաղ կարգավորման համար։ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղարը՝Փաշինյանի հետ կայացած զրույցից հետո,նույն օրը նմանատիպ հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։Բլինկենը կոչ էր արել պաշտոնական Բաքվին,վերադարձնել իրենց մոտ պահվող բոլոր հայ ռազմագերիներին։Այսպիսով արձանագրենք,որ Միացյալ Նահանգները՝ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության եթե ոչ լիարժեք դադարեցման,ապա գոնե փաստացի «սառեցման» պայմաններում,շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել՝մեր տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ։Պաշտոնական Վաշինգտոնը,այս կերպ հասկացնել է տալիս Մոսկվային,որ կովկասյան տարածաշրջանից՝Արևմուտքին դուրս մղելու ռուս-թուրքական բոլոր ջանքերը ապարդյուն են լինելու,և Վաշինգտոնը ու Բրյուսելը շարունակելու են հետագայում ևս ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում։Մյուս կողմից,սակայն,չի կարելի հաշվի չնստել այն փաստի հետ,որ 44-օրյա պատերազմից հետո,Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում զգալիորեն մեծացել է։Եվ Մոսկվան ունի ռազմաքաղաքական և տնտեսական որոշակի լծակներ՝իր շահերը առաջ մղելու համար։Այս հանգամանքի հետ,Արևմուտքը ևս չի կարող հաշվի չնստել։Այլ հարց է,որ միջազգային պատժամիջոցների ուժգին ճնշման տակ գտնվող Ռուսաստանը,տնտեսապես թուլանալու դեպքում,ստիպված է լինելու ինչ որ կերպ զիջել իր դիրքերը տարածաշրջանում։Իսկ եթե նման բան տեղի ունենա,ինչը ավելի քան իրատեսական է,ուժերի բալանսը կովկասյան ռեգիոնում կարող է խախտվել ի օգուտ Արևմուտքի։Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը,որ անկախ բոլոր տեսակի տարաձայնություններից,Արևմուտքը Թուրքիային համարում է իր դաշնակիցը՝թեկուզ ՆԱՏՈ-ի ֆորմատում,ապա ակնհայտ է դառնում,որ Մոսկվայի թուլացման հետ զուգահեռաբար,ամրապնդվելու են Անկարայի դիրքերը,ինչը մեզ ուրախացնել չի կարող։Ի դեպ,հուլիսի 25-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը,թուրքական TRT պետական գործակալությանը տված հարցազրույցում,ասել էր որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միմիայն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից հետո։«Ադրբեջանը,ի սկզբանե,մեզ համար կարմիր գիծ է հանդիսանում»,-ընդգծել էր Թուրքիայի նախագահը։Ի՞նչ է սա,եթե ոչ նախապայման։Իսկ Հայաստանի իշխանություններից մշտապես լսում ենք,որ Թուրքիան՝մեր երկրի առջև նախապայմաններ չի դնում։Փաստերը,սակայն,այլ բան են հուշում։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
