Կոշտուկների(мозоль) առաջացման հիմնական պատճառներն ու լավագույն ժողովրդական միջոց դրանցից ազատվելու համար
Կոշտուկները ցավոտ ուռուցքներ են, որոնք իրենցից ներկայացնում են վերնամաշկի եղջրացած, կոշտացած մաս: Նրանք առաջանում են վատ քայլվածքի, անհարմար կոշիկի և բոլոր այն դեպքերում, երբ մաշկը ենթարկվում է շփման, ճնշման և ֆիզիկական ծանրաբեռնվածության: Սովորաբար կոշտուկներ առաջանում են մատների վերևի մասում, կրունկների վրա, հազվագյուտ՝ մատների արանքում: Հարկավոր է տարբերել կոշտուկները ներբանների գորտնուկներից, որոնք առաջանում են վարակներից: Գորտնուկները չափազանց ցավոտ են և շատ են դժվարացնում քայլելը:
Կոշտուկներից ազատվելու ժողովրդական միջոցներ
· Սոխի կանաչ ընձյուղները տրորել և դնել կոշտուկի վրա:
· Հազարաթերթիկը խաշել, փաթաթել թանզիֆի մեջ և դնել կոշտուկի վրա:
· Քնելուց առաջ ոտքերը տաք ջրով լվանալ, կոշտուկները շոգեհարել, այնուհետև վրան դնել կիտրոնի շերտ: Կրկնել 2-3 անգամ, իսկ հետո հանգիստ հանել կոշտուկները:
· Հալվեի տերևը մեջտեղից կիսել և դնել կոշտուկի վրա, թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան հեռացնել կոշտացած մասը պեմզայով կամ խոզանակով:
· Ոտքերը 10-15 րոպե դնել տաք ջրի մեջ, քերել մաշկը, մեղրամոմը տաքացնել ու դնել կոշտուկի վրա, փաթաթել և թողնել 5 օր: Պրոցեդուրան կրկնել 3 անգամ: Փափկած կոշտուկը հեռացնել պեմզայով:
· Գլուխ սոխը մաքրել, կտրել մեջտեղից, դնել բաժակի մեջ, վրան լցնել քացախ, 2 օր դնել տաք տեղ: Մի քանի օր շարունակ կոշտուկի վրա դնել այդ սոխից մի շերտ:
· Սև սալորը եփել կաթի մեջ, հանել կորիզը: Փափուկ մասը տաք-տաք դնել կոշտուկի վրա: Պրոցեդուրան կրկնել հնարավորինս երկար:
Աղբյուր՝ «Մարի» ժողովրդական բժշկություն N1
