
Փետրվարի 27-ին տեղի է ունեցել Գրեփլինգի Գի (Gi ) և Նոգի (No gi) ձևավաչափով մրցույթը: Կոմբատ Սամբոյի նորաբաց ակումբի մարզիկները նույնպես մասնակցել են առաջնությանը: Նրանք են՝ Ավետիսյան Կարենը ով հանդիսանում է ակումբի հիմնադիրն ու գլխավոր մարզիչը, Բադալյան Մեսրոպը, Բադալյան Արսենը եւ Բաբաջանյան Գեղամը: Կոմբատ Սամբոյի մարզիկները նման ձևաչափով մրցույթի մասնակցում էին առաջին անգամ, և բավականին լավ արդյունքի արժանացան՝ ընդհանուր առմամբ նվաճելով 5 մեդալ: Մեզ հետ զրույցում ակումբի հիմնադիր Կարեն Ավետիսյանն իր խոսքում նշեց որ որոշում է կայացվել մասնակցել այս մրցաշարին ակումբի մարզիկների մարզավիճակը որոշելու եւ մարտունակությունը հասկանլու համար։ Հավելեց, որ նորաբաց ակումբի մարզիկների այս բարձր ցուցանիշը ամենամոտիվացնող օրինակը կարող է լինել ակումբում մարզվող տարբեր տարիքի մյուս մարզիկների համար, ովքեր մարզվելով մեր ակումբում կունենան հնարավորություն տարբեր մրցաշարերում իրենց ուժը ցուցադրելու համար՝ մինչեւ միջազգային մրցաշարեր։