-Shadow-Here--Shadow-Here- Կողոպուտից հետո Մաշա Ռասպուտինային չեն թույլատրել լքել Թուրքիան – ԱՄԲԻՈՆ NEWS

Կողոպուտից հետո Մաշա Ռասպուտինային չեն թույլատրել լքել Թուրքիան

Ռուս երգչուհի Մաշա Ռասպուտինան ստիպված մնացել է Թուրքիայում, քանի որ կողոպուտի ընթացքում գողացել են նրա փաստաթղթերը, հայտնում է Prozvezd.info լրատվականը:

Երգչուհին , որը խանութում մի քանի գզեստ է ընտրել՝ պայուսակը նախասրահի սեղանին թողնելով գնացել է հանդերձարան դրանք փորձելու: Մինչ նա փորձել է իր ընտրած հագուստները, պայուսակը գողացել են:

«Ասել են , որ երկրից դուրս գալու համար տեղեկանք է հարկավոր Ռուսաստան վերադառնալու համար: Մարիա Նիկոլաեւնան արդեն դիմում է գրել եւ խոստացել են այն պատրաստել երեք-չորս աշխատանքային օրվա ընթացքում։ Սակայն նշել են, որ պետք է մոտ մեկ շաբաթ ունենալ աչքի առաջ», – ասել է երգչուհու ամուսինը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )