Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

Եթե կոլոռեկտալ քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագիր իրականացնող կազմակերպությունում գրանցված  անձի մոտ հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղ, նրա` նույն հաստատությունում գրանցված 35-75 տարեկան առաջին կարգի ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ) ևս կընդգրկվեն կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրում: Այս  մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրն» իրականացվում է հետևյալ բժշկական հաստատություններում`

.ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,
.Երևանի «Արաբկիր առողջության կենտրոն»,
. Երևանի «Ավան» առողջության կենտրոն»,
.Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա»,
.«Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա»
. «Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա:

Այն դեպքում, եթե տվյալ անձի առաջին կարգի ազգականները գրանցված են տվյալ ԱԱՊ բժշկական հաստատությունում, նրանք առաջնահերթ կընդգրկվեն սքրինինգային ծրագրում, և կիրականացվեն անհրաժեշտ հետազոտությունները:

Share This