Կհրաժարվե՞ն բեղ-մորուսներից

Գիտնականներն ապացուցել են, որ բեղերն ու մորուքը մեծացնում են կորոնավիրուսով վարակվելու վտանգը: Տղամարդու մորուքով դեմքն այսօր, հատկապես Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, թրենդի մեջ է, բայց դա կորոնավիրուսով վարակվելու ավելի ռիսկային կարգավիճակ է: Կհրաժարվե՞ն մեր բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց բեղ-մորուսներից՝ օրինակ ծառայելով շարքային քաղաքացիների համար, դժվար է ասել: Բայց Չինաստանում այս միջոցը նույնպես չի անտեսվում եւ մարդիկ շտապում են հրաժարվել իրենց մազերից:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )