ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Մենք գնահատում ենք ԼՂ-ում ԿԽՄԿ հումանիտար դեր, դրա համար ընդգծում ենք` Ադրբեջանի կողմից դրա շարունակական խոչընդոտումը և նրա պաշտպանության տակ գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն»,- X-ի ( Twitter) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նա նաև նշել է, որ ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն դեղորայք։
