Կեղծ լուրեր ընտրությունների շուրջ․ ԿԸՀ-ն պարզաբանում է քվեարկության կարգը

Լռության օրը մի շարք լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ գրում են, թե ՌԴ-ից Հայաստան եկած տղամարդիկ, որոնք կմասնակցեն ընտրությանը, չեն կարողանա լքել Հայաստանը։ Ըստ այդ տեղեկությունների՝ իբր նրանց անձնագրերում ընտրությանը մասնակցելու մասին նշումներ են արվելու, որպեսզի վերջիններիս ելքը Հայաստանից արգելվի։

 

Ambion.news-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հերքել են այս լուրերն ու տեղեկացրել` ընտրողների անձնագրերում որևէ նշում, կնիք կամ այլ բան չի արվում ընտրության ժամանակ։

 

Մեր ընթերցողներին հիշեցնում ենք ընտրության կարգը։

 

Քաղաքացին ընտրության օրը ներկայանում է իր ընտրատեղամաս՝ անձնագրով կամ նույնականացման քարտով։ Ընտրողների ցուցակում գրանցվելուց հետո ստանում է քվեաթերթիկ։ Գաղտնի քվեախցիկում ընտրում է իր նախընտրած կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին։ Քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ և գցում քվեատուփը։ Մեկ ընտրողը կարող է քվեարկել միայն մեկ անգամ։ Կրկնում ենք, ընտրության ժամանակ որևէ քաղաքացու անձնագրում որևէ նշում, գրառում կամ կնիք դնել չի թույլատրվում։

 

 

Share This