Կբոյկոտեն բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

Բռնցքամարտի նորվեգական ֆեդերացիան կբոյկոտի բռնցքամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը՝ վերջինիս Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկների մասնակցությունն արտոնելու պատճառով։ Այս որոշումը կվերաբերի ոչ միայն մարզիկներին, այլ նաեւ մրցավարներին եւ այլ պաշտոնյաների։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մոտ ապագայում եւ գործնականում դա կնշանակի, որ Նորվեգիան չի մասնակցելու ոչ տղամարդկանց Աշխարհի առաջնությանը, որը կկայանա Հնդկաստանում, ոչ կանանց Աշխարհի առաջնությանը, որը կկայանա Ուզբեկստանում եւ ոչ էլ Աշխարհի առաջնությանը, որը կկայանա Հայաստանում։

Share This