Կարոտներս անսահման են՝ տարածական, բայց և կոնկրետ՝ խորը արմատով.Նազելի Հովհաննիսյան
Կարոտներս անսահման են՝ տարածական,
բայց և կոնկրետ՝ խորը արմատով:
Իմ՝ ԾՈՎԵՐԻ սիրո մեջ, ես միևնույն է փնտրում եմ ԻՄ ԺԱՅՌԸ. լեռնային մարդ եմ՝ ծովի անհաս երազանքով… Հայն առանց իր մի կտոր քարի ո՞նց կապրի:
Ժայռը. հենման կարևոր ամուր կետ:
Ժայռը, որը էլ չկա… … …
Ժայռը… աշխարհի ալեկոծ ջրերի մեջ՝ ուղղություն ու փարոս:
Ժայռը՝ դարերով իր տեղում կանգնած, ու բոլորին իր հետ հաշվի նստել պարտադրող՝ ժայռը:
Ոչ լեռ դարձանք, ոչ ժայռ մնացինք:
Ոչ էլ ծով ունեցանք:
Միայն անհաս կարոտներ ու անփարատ հոգի:
Էդքան բան…
